ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Լավագույն տասնյակը» գլխավորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը

«Լավագույն տասնյակը» գլխավորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը
12.06.2012 | 00:15

Ամփոփվել են Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 5-րդ մրցույթ - փառատոնի արդյունքները, որին մասնակցել է 25 դպրոցների 2000 աշակերտ:
Մրցույթ-փառատոնն անցկացվել է մեկ փուլով` դաշնամուր, լարային նվագարաններ, կիթառ, փողային և հարվածային ժողովրդական գործիքներ, դասական և ժողովրդական մեներգեցողություն, երգչախումբ, համույթներ, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն առարկաների անվանակարգերում:
«Լավագույն տասնյակը» գլխավորել է Երևանի քաղաքապետարանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, 2-րդ տեղում է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը, 3-րդ տեղում` Ղազարոս Սարյանի անվան երաժշտության և արվեստի դպրոցը: Լավագույն տասնյակում ընդգրկված բոլոր դպրոցները, հավաստագրերից բացի, ստացել են դրամական պարգևներ:
Մրցույթն ամփոփվել է գալա-համերգով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 10040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ